Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդդիմադիր պատգամավորների երեկվա ելույթներից պարզ դարձավ, որ ովքեր քննադատում էին իշխանություններին, երբեմն` զազրախոսում, անձի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում ցուցաբերեցին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ Գեւորգ Կոստանյանը երեկ ստացավ ընդամենը երեք «դեմ» ձայն, նա ասաց. «Եթե դեմ քվեարկած լինեին, 8 «դեմ» կլիներ: Ասում եմ՝ ըստ երևույթին, վերաբերմունք են ունեցել անձի նկատմամբ: Վատ-վատ բաներ ասե՞մ ընդդիմության հասցեին: Մեզանում ձևավորված է, որ ընդդիմություն նշանակում է՝ ոչ: Ամբողջ աշխարհում էդ բնույթի ձևակերպումները փոխել են, չկա նման բան՝ կա քաղաքական մեծամասնություն, կա քաղաքական փոքրամասնություն: Մեզ մոտ հանկարծ եթե ընդդիմությունը «ոչ» չի ասում, դառնում է դավաճան. էս գաղափարախոսությունն է: Դրա համար, ես ասում եմ` այլ բան է, որ իշխանությանը «ոչ» են ասում, այլ բան է, որ անձի նկատմամբ կարող են հավատ կամ վերաբերմունք ունենալ»:
Ըստ Սահակյանի` «դեմ» քվեարկողներն են Ռուբեն Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը եւ, հավանաբար, Արամ Մանուկյանը:
Նա բացառում է, որ ընտրությունները կեղծված լինեն: «Կեղծելու ի՞նչ կա, թող լիներ, ենթադրենք, 13 «դեմ», դա արդյունքների վրա որևէ մեծ նշանակություն չէր ունենա»,- նշեց Սահակյանը եւ հավելեց, որ ընդդիմությանը շատ հարվածել չի կարելի, որովհետև նրանց պետք է տեղաշարժի հնարավորություն տալ, որ ձևավորվեն, ուժեղանան. դա պետությանն անհրաժեշտ է: