Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարությունը, թե ափսոսանք են հայտնում կատարվածի համար (Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը), ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դիվանագիտական խողովակներով ամեն ինչ կարող են հայտնել, ես էլ եմ ափսոսանք հայտնում, որ սխալ ընկալում է տեղի ունեցել: Ճանաչելով ինձ` նման խնդիր չպետք է առաջանար: Դրա համար էլ մտածում եմ, որ Վրաստանում քաղաքական ուժեր կան, որ ոչնչից խնդիրներ են բարձրացնում, ինչպես մեզ մոտ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ չի գիտակցել իր քայլը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Գալուստ Սահակյանին ամեն ինչի համար կարելի է խարազանել` և' իր տարիք համար, և' իր փորձառության համար, բայց տարիքը մարդու համար հարստություն է և հպարտություն»: