կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 20:55
Սպորտ

Մեսսին ձախ ոտքով լավ է խաղում, կցանկանայի նման ոտք ունենալ. Ռոնալդու

Մեսսին ձախ ոտքով լավ է խաղում,  կցանկանայի նման ոտք ունենալ. Ռոնալդու

Այսօր Ցյուրիխում հայտնի կդառնա 2015 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնում են կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լեո Մեսսին ու Նեյմարը, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:

««Ոսկե գնդակը» յուրահատուկ մրցանակ է: Ամբողջ տարվա ընթացքում պետք է աշխատես,  որպեսզի թիմային նվաճումներից բացի նաև  անհատական մրցանակների արժանանս: Ես երեք անգամ նվաճել եմ «Ոսկե գնդակը» և  ութերորդ անգամ եմ հիմնական թեկնածուներին ցանկում: Ութ անգամ այստեղ լինելու համար պետք է  շատ աշխատել,  առանց աշխատասիրության` տաղանդը ոչինչ է»,-լրագրողների հետ զրույցում ասել է  Ռոնալդուն:

Խոսելով Լեո Մեսսիի մասին` պորտուգալացի ֆուտբոլիստն ասել է. «Մեսսին ձախ ոտքով իսկապես շատ լավ է խաղում: Կցանկանայի նման ոտք ունենալ»: Զրույցին միացել է նաև Նեյմարը. «Ես կցանկանայի ունենալ Մեսսիի և Ռոնալդուի մեկական ոտքից»-ասել է բրազիլացին:

Իսկ Մեսսին, խոսելով իր մրցակիցների մասին, ասել է. « Նեյմարն ունի բարձրակարգ ֆուտբոլիստի համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Ոչ մեկին չեմ ցանկանում առանձնացնել: Ամեն մեկս այնպիսին ենք, ինչպիսին կանք: Ռոնալդուն ունի այնպիսի որակներ, ինչպիսին կցանկանար ունենալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ»:

Հիշեցնենք, որ  «Ոսկե գնդակ»-ի  հանձման հանդիսավոր արարողությունը   կմեկնարկի  այսօր` Երևանի ժամանակով 21:30-ին: