Դուք մի քանի անգամ նշեցիք ՀԷՑ-ի վատ կառավարման, ուռճացված ծախսերի մասին, քննարկվո՞ւմ է, արդյոք, կարգավորման քաղաքականության մեջ այնպիսի փոփոխություն, որ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների նկատմամբ կիրառվի թափանցիկության, գնումների, պաշտոնատար անձանց վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն, հայտարարագրման համակարգ: Այդ մարդիկ, ի վերջո, պե՞տք է կրեն պատասխանատվություն: Ես գտնում եմ, որ Դուք այսօր կարող եք կտրուկ մերժել հայտը, որպեսզի անդրադառնանք այդ բոլոր հարցերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ հայտը մերժելու համար պետք է գտնել այն ֆինանսական աղբյուրը, որը կապահովի ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը և աշխատանքի շարունակականությունը: «Հիմա անորոշություն կա, և ՀԷՑ-ն իր ակտիվներից ավելի շատ վարկային պարտավորություններ է կուտակել: Ես նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի` մերժել հայտը՝ առանց որևէ աղբյուր մատնանշելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավական ակտի ուժով ՀԾԿՀ-ն պարտադրված է անել այն, ինչ հիմա անում է:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ դա մենաշնորհային ոլորտ է, և ոլորտը կարգավորելու համար տեսնում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն: «Եկեք` միասին հասկանանք, որտե՞ղ ենք մենք սխալվել: Ես պահանջել եմ ՀԷՑ-ից իրենց հաստիքացուցակը, որ տեսնենք` ով ինչքան աշխատավարձ է ստանում, բայց մեզ չտվեցին, ասացին` դա Սահմանադրության խախտում է, գաղտնիք է, չենք կարող տալ: Ասացի՝ լավ, ղեկավարներինը չեք տալիս, մնացածներինը տվեք, էլի չեն տալիս, ի՞նչ անեմ ես: Օրենսդիր մարմին եք, դուք արեք, ես չեմ կարողանում»,- ասաց նա: