Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Երբ անջատում է լինում՝ սպառողը վերաբերում է ՀԷՑ-ին այնպես, կարծես հենց ՀԷՑ-ն է մեղավոր, որ անջատվեց։ Բայց էներգոհամակարկարգը կառուցված է արտադրողներից, հաղորդողներից, բաշխողներից և սպառողներից։ Այս 4 մասնակիցներն էլ իրենց պատասխանատվությունն ունեն, որևէ մեկի մոտ վթարները բերում է նաև այլ բաժանորդների հոսանքազրկման, որը սպառողները որպես կանոն վերագրում են ՀԷՑ-ին։
Մինչդեռ վերջին աղմկահարույց, նաև կառավարության նիստի ժամանակ անջատումների հիմքով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը վկայում է, որ դա պայմանավորված էր Բարձրավոտ էլեկտրական ցանցերում տեղի ունեցած վթարով։ Ընդ որում՝ ԲԷՑ-ում վթարները բերում են հենց մասշտաբային անջատումների։ Վերջերս անգամ նաև Աջափնյակում էր տեղի ունեցել մասսայական անջատում, որը նույնպես պայմանավորված էր ԲԷՑ-ում վթարով, չեմ ասում՝ մեր մոտ չի լինում, բայց բոլոր բաղադրիչներում վթարները վերագրվում է ՀԷՑ-ին, ինչի արդարացի չէ»,-հրավիրված ասուլիսի ժամանակա ասաց ՀԷՑ տեխնիակական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ բուռն կառուցապատումների հետևանքով առաջացել է էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ։
Մանրամասն՝ տեսանյութում;