Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը և ՀԷՑ-ի ծավալած գործունեությանը:
«Մենք փակ նիստ ունեցանք, որովհետև դեռ ինքներս պետք է հասկանայինք` ինչ է կատարվում: Ողջ էներգահամակարգը բաղկացած է էներգաարտադրողներից և էներգիան իրացնողներից: Ամեն ինչը ՀԷՑ-ի վրա գցելը ճիշտ չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ եղած գումարները պետք է նպատակային օգտագործվեն»,- ասաց նա:
Հարցին, թե, ի վերջո, էլեկտրաէներգիան թանկանալո՞ւ է, և որքա՞ն թանկացում է նախատեսվում, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել: Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը կհայտարարի` հնարավո՞ր է, թե՞ ոչ: Մենք միայն կարող ենք քաղաքական գնահատականներ տալ: Իմ կարծիքով` ՀԷՑ-ում տեխնիկական վերազինման վրա պետք է կենտրոնանալ: Ունեցած գումարները պետք է նպատակային ծախսել: ՀԷՑ-ը կարող էր գումարներ ծախսել սրա վրա, ոչ թե ուրիշ, ոչ պետքական ծախսեր անել»,- ընդգծեց պատգամավորը: