կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 12:20
Քաղաքական

Սոցիալական խնդիրը բերել, մտցնել դեմոգրաֆիական ոլորտ՝ ճիշտ չէ. ՀՀԿ-ական պատգամավոր

Սոցիալական խնդիրը բերել, մտցնել դեմոգրաֆիական ոլորտ՝ ճիշտ չէ. ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:

Քննարկվում էր «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նախատեսում է նպաստներ սահմանել չաշխատող մայրերի համար ևս, որը կազմում է 18 հազար դրամ: Հարակից զեկուցող՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ  օրենքի փոփոխությամբ դեմոգրաֆիական խնդիր է լուծվում, և սխալ են այն կարծիքները, որոնք ծնելիությունը կապում են հարուստ կամ աղքատ լինելու հետ:

«Հիշեք ձեր ծնողներին, հիշեք ձեր պապերին, 10 երեխա էին ունենում: Հիմա հիշեք հարուստներին, թե քանի երեխա են ունենում, այսինքն՝ սրանք տարբեր խնդիրներ են, ու սոցիալական խնդիրը բերել, մտցնել դեմոգրաֆիական ոլորտ՝ ճիշտ չէ: Դա ավելի շատ մարդու փիլիսոփայության խնդիր է, և ոչ՝ կենցաղի խնդիր: Սոցիալական ոլորտն անհրաժեշտ է ծնելիության համար, բայց ոչ` բավարար»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ իշխանություններն էլ են ցանկանում նպաստներ ավելացնել, բայց, ցավոք, չի ստացվում: