|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը փորձում է սպորտը ճահճի միջից հանել:
«Հո օդանավակայանում սպորտսմենների վիզը ծաղկեպսկակ գցելը չի»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը` ակնարկելով Գագիկ Ծառուկյանին: Նա վստահ է, որ Յուրի Վարդանյանը մեծ օգուտ կտա սպորտին:
Նաեւ համարում է, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել: «Յուրիկին պադերժկա եղեք, կանգնեք նրա կողքին»,- հորդորեց Հայրապետյանը:
Նա նաեւ դժգոհեց, որ այսօր ամեն մեկը սեփական լրատվամիջոց ունի: «Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են` հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը (խմբ.-խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է): Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է... Ախր ոչ մեկը չի անդրադառնում` ի՞նչ իրավունք ունի` Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները դա սպորտ նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի»,- ասաց Հայրապետյանը եւ վստահեցրեց, որ Յուրի Վարդանյանն այդ ամենը կտարաջատի իրարից: