Միասին կարող ենք
կարևոր
430 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-04 22:21
Հասարակություն

Ամեն ինչ աղետալի է, ամեն ինչը հիմնովին քանդված է առողջապահության համակարգում. բժիշկները Նարեկ Կարապետյանի հետ քննարկել են ոլորտի խնդիրները

Ամեն ինչ աղետալի է, ամեն ինչը հիմնովին քանդված է առողջապահության համակարգում. բժիշկները Նարեկ Կարապետյանի հետ քննարկել են ոլորտի խնդիրները

Մենք ունենք տնտեսական 5 քայլեր մեր երկրում փոփոխություններ անելու, որոնցից մեկը դեղերի գների նվազումն է և ընդհանուր բուժապահովության ծախսերի նվազումը։ Այս մասին բժշկների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ամեն ինչ աղետալի է, ամեն ինչը հիմնովին քանդված է առողջապահության համակարգում, բայց ոչ մի բան այնքան  քանդված չէ, որքան իմ մասնագիտությունը։ Փակվում են բոլոր հիվանդանոցների բաժանմունքները և կենտրոնացվում են։ Շատ ողջունելի է, որ դուք դեղորայքից եք խոսում, անալիզները շատ խայտառակ վիճակում են»,- ասաց բժիշկը։

«Ազգային առողջության պահպանման համակարգ որպես այդպիսին չունենք։ Մենք միշտ փորձել ենք մարդկանց հիվանդությունները բուժել հրշեջի նման. ինչպես հրշեջը կրակը մարում է, մենք նույնպես մեծ աշխատանք ենք կատարել, բայց համակարգ չունենք, և աշխարհում 90 տոկոսը ազգի առողջության կախված է համակարգից, իսկ 10 տոկոսը՝ նոր մասնագետներից։ Ամենակարևորը՝ առողջ ազգաբնակչություն ունենալու պարագայում մենք կունենանք հարուստ ու ուժեղ պետություն»,- ասաց մեկ այլ բժիշկ։

Կարապետյանի խոսքով՝ կարևոր է ներկայացնել այն ծրագիրը, որը «Ուժեղ Հայաստանը» ունի դեղերի ոլորտում, և որը հանրության համար է։

«Բժշկական, ընդհանուր հանրության և առողջապահական համակարգի համար հիմնական ռեֆորմը, իմ կարծիքով, աշխարհում եղած փորձի տեղայնացումն է։ Այս ճանապարհը բոլորը անցել են, ինչ-որ բանի հասել են, մենք պետք է այդ փորձը ոլորտներում կիրառենք։ Եթե տնտեսության մի ոլորտում ուզում ես մի ուղղություն ձևավորել, դու բերում ես միջազգային մասնագետին, ով տեղայնացնում է, պատրաստում է մասնագետներ, և արդյունքում կկարողանանք ինչ-որ դրական տեղաշարժի հասնել »,- ասաց Կարապետյանը։