|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ ԼՂ հարցի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունը տարբերվում էր այդ համատեքստում արված նախորդ հայտարարություններից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ Ջոն Էվանսի այն հայտարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր է Արցախի ներգրավումը բանակցային գործընթացներում, շատ կարևոր է և նորություն է, նախորդող հայտարարություններից տարբերվող է:
«Մեր այս քաղականությունը պետք է շարունակենք, այն մեր երկրի շահերից է բխում, և ճիշտ կլինի, որ մենք ծայրահեղ հարձակվողական քաղաքականություն չվարենք»,- ասաց Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոս` Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը սահմանային դեպքերի վերաբերյալ հասցեական գնահատական չի տալիս, քանի որ ներդրված չեն այն մեխանիզմները, որոնք պետք է արձանագրեն սահմանային դեպքերը: