կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 11:50
Տարածաշրջան

Վրաստանում կրկնակի աճել է ռուսամետների թիվը. Независимая газета-ի հոդվածը

Վրաստանում կրկնակի աճել է ռուսամետների թիվը. Независимая газета-ի հոդվածը

ԱՄՆ National Democratic Institute-ի վրաստանյան  մասնաճյուղի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ցույց են տվել վրաց հասարակության խորացող հակասությունները, ինչպես նաև արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու` սոցիալական պատվերի առաջացումը. գրում է Независимая газета-ն:

 

Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

 

«Հարցման տվյալների համաձայն՝ վրացիների 31 %-ը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ին Վրաստանի միանալուն, դեմ՝ 41 %-ը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով այս տվյալները, իրավիճակն անվանել է տագնապալի և ուսումնասիրության արժանի:

 

Վրաստանի արևմտամետ նախագահի մտահոգությունը հասկանալի է: Դեռ մեկ տարի առաջ ԵՏՄ-ին Վրաստանի միանալու  օգտին հանդես էր գալիս բնակչության ընդամենը 15 %-ը:

 

Համաձայն նույն հետազոտության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակիցների թիվը հասել է 65%-ի, մինչդեռ` մեկ տարի առաջ այն եղել է 72-76 տոկոսի սահմաններում:

 

Վերլուծելով վիճակագրական տվյալները՝ Financial Times-ը գրում է, որ եվրասիական ինտեգրման կողմնակիցների թվի կրկնակի աճը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Վրաստանում պայմաններ են առաջացել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրին վերադառնալու համար՝ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացից հիասթափության հետ կապված:

 

Ըստ թերթի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին տարիներին Վրաստանի փոխհարաբերությունները ունեն հետևյալ սխեման` Թբիլիսին կատարում է այդ ինստիտուտների հանձնարարականները և ցանկությունները, իսկ փոխարենը ստանում միայն գովասանքներ և մի օր «ընտանիք» ընդգրկվելու մասին խոստումներ»: