կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 12:35
Աշխարհ

Սառը ինտեգրացիոն ցնցուղ` Հայաստանի համար. Независимая газета-ի հոդվածը

Սառը ինտեգրացիոն ցնցուղ` Հայաստանի համար. Независимая газета-ի հոդվածը

Независимая газета-ն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերին: Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

«Սա Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի առաջին բարձրացումը չէ, բայց ամենազգալին է: Ընդ որում, ըստ փորձագետների, դա կապված է ոչ թե լուրջ տնտեսական պատճառների, այլ կոռուպցիայի հետ: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մոտ 40 %-ով  կհանգեցնի նաև շատ այլ ոլորտներում գների բարձրացման: Գների նման բարձրացումը բացասաբար կանդրադառնա բնակչության ոչ հարուստ շերտերի վրա: Իսկ փոխհատուցել վնասները կառավարությունըվչի խոստանում, քանի որ ՀՀ-ում արդեն ամեն 6-րդ բնակիչը աղքատների թվին է դասվում:

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Независимая газета-ին ասել է, որ ՀԷՑ-ի և հայկական իշխանությունների միջև կոնֆլիկտի մասին վաղուց են խոսակցություններ եղել: Պատճառը աննպատակային ծախսերն են: Ըսդ որում՝ կողմերը միմյանց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար և խոսում գրեթե կոմպրոմատների լեզվով:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայկական իշխանության և ռուսական ընկերության միջև նման փոխհարաբերությունները վարկաբեկում են ինտեգրացիոն գործընթացը, որի անդամ է  դարձել ՀՀ-ն 2015-ի հունվարից:

«Հայաստանում սպասում էին, որ ԵՏՄ-ին  անդամակցությունից հետո ապրուստը եթե ուրախ չի դառնա, ապա գոնե կհեշտանա: Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի գրեթե կրկնակի բարձրացումը, Հայաստանի համար սառը ցնցուղ դարձավ»,- ասել է Գրիգորյանը:

Խոսելով Մայդանի հետ նմանության մասին՝ նա նշել է, որ Երևանում իրավիճակն այլ է, և ցուցարարները չեն ղեկավարվում ընդդիմադիր ուժերի կողմից»: