կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 12:59
Հասարակություն

Մեզ կարևոր երկու օր է սպասվում, և մենք պետք է խիզախ լինենք` մինչև հաջորդ նիստը. ԵՄ հանձնակատար

Մեզ կարևոր երկու օր է սպասվում, և մենք պետք է խիզախ լինենք` մինչև հաջորդ նիստը. ԵՄ հանձնակատար

Բոլոր երկրների կառավարությունների առջև ծառացած խնդիրը մեկն է` ինչպես բաշխել ֆինանսները Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ստորագրվեց Բոլոնիայի հռչակագիրը: Այսօր ՀՀ-ում մեկնարկած` Բոլոնիայի նախագահական գագաթաժողովի և քարտուղարության ֆորումի ժամանակ հայտարարեց կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական Միության հանձնակատար Տիբոր Նավրաչիչը:

 

Նա նշեց, որ մեր հասարակության առանցքը շատ լուրջ հարվածներ է ստացել` խոսքի ազատությունը և ակադեմիական միտքը հարձակման են ենթարկվել Եվրոպայում, դրա համար էլ պետք է միասին աշխատել և պահպանել երկխոսությունը:

 

«Հակամարտությունը բազմաթիվ վտանգներ է բերում, դրանցից մեկը մտքերի, գիտելիքի, փորձի փոխանակումը փակուղի մտցնելն է: Բուհերի դերն անփոփոխելի է եղել Եվրոպայում հասարակության ձևավորման համար: Այսօր բարձրագույն կրթությունը կարևորագույն արժեք է ժողովրդավարական պետության համար»,- ասաց Նավրաչիչը:

 

Ըստ նրա` ուսանողների այս սերունդը աշխատասեր, և իրենք պետք է բարձրագույն կրթական ոլորտում տան նրանց որակյալ կրթություն ստանալու հնարավորություն: «Բոլոր երկրների կառավարությունների առջև հիմա խնդիրներ կան ծառացած` ինչպես բաշխել ֆինանսները, ինչպես մասնավոր սեկտորին ստիպել կրթության ոլորտում ներդրումներ անել: Տեխնոլոգիան վերջին տասնամյակներում մեր աշխարհը շատ է փոխել. տեխնոլոգիաները փոխում են հնարավորությունները, որպեսզի գիտելիքներն ազատ հոսեն»,- ասաց Նավրաչիչը:

 

Նրա հավաստմամբ` Եվրոպան հետ չի մնացել կրթական ոլորում առկա փոփոխություններից, ու թեեւ երկրները շարժվում են նույն ուղղությամբ, բայց` տարբեր արագությամբ. որոշ երկրներում, օրինակ, եվրոպական դիպլոմները չեն ընդունվում, ինչը սահմանափակում է ուսանողների շարժողունակությունը:

 

Ամփոփելով իր խոսքը` Նավրաչիչը նշեց, որ առաջիկա երկու օրերը կարևոր են, և մինչև հաջորդ նիստը պետք է խիզախ լինել` եղած փոփոխությունները կյանքի կոչելու համար: