|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Էս պայքարի ճանապարհը, եթե անցնելու է բանտերով, ես մի քանի անգամ անցել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել․ էս պայքարը չի՛ կանգնելու, իմ ընկերներին կոչ եմ անում, անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, ինչ իրավիճակում և կարգավիճակում, գնալ մինչև վերջ։
Իմ դաշնակցական ընկերներին ասում եմ՝ որտեղ որ լինենք, մենք մեզ դաշնակցականի պես ենք պահելու, պայքարը շարունակվելու է և բանտերով, կալանավորումներով մեզ չեն կանգնեցնելու, մենք մարդիկ ենք, ովքեր երդվել են կյանքի գնով ծառայել հայրենիքին, ազատությունն ի՞նչ է, որ չնվիրենք»,-լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նշենք որ Գերասիմ Վարդանյանը փաստաբանների և պատգամավորների ուղեկցությամբ գնում է Քննչական կոմիտե։