|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Psycholigical Science ամսագիրը գրում է, որ այն կանայք, ովքեր երեխաներին կրծքով են կերակրում, ավելի են հակված ագրեսիայի իրենց և իրենց երեխաներին պաշտպանելու համար, քան նրանք, ովքեր իրենց երեխաներին շշից են կերակրում կամ ընդհանրապես երեխա չունեն:
Նշվում է նաև, որ այն կանայք, ովքեր կրծքով են կերակրում իրենց երեխաներին, ունեն արյան ցածր ճնշում: Սա խոսում է այն մասին, որ կրծքով կերակրելը ճնշում է վտանգի բնական զգացումը` քաջություն հաղորդելով այդ կանանց:
Կալիֆոռնիայի ինստիտուտի մի խումբ գիտնականների աշխատանքը ղեկավարող բժիշկ Ջենիֆեր Խան Հոլբրուքն էլ փաստում է, որ կրծքով կերակրելն ունի նաև այլ դրական կողմեր և՛ մոր, և՛ երեխայի համար: Հնարավոր է, որ այդ մեխանիզմն օգնում է մայրերին պայքարել սթրեսի դեմ: Սակայն ագրեսիան ունի իր սահմանները, եւ կանայք դժվար թե դառնան հակամարտությունների նախաձեռնող. գրում է drugs.am-ը: