Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղում հրադադարը հիմնականում հարգվում է. ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հրադադարը հիմնականում հարգվում է: Ռուսները նույնպես ուշադիր են այս հարցում: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - ըստ Hürriyet-ի` ասել է Աքարը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նախարարը նաև հայտնել է, որ ներկայումս ընթանում է հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող ռուս-թուրքական կենտրոնի կառուցումը, որը տեղակայվելու է Աղդամում (Ակնա):
«Մեր գեներալը, որը գլխավորում է դա, և այլ անձնակազմը արդեն պատրաստ են: Մենք մեր սակրավորներին էլ ենք ուղարկել այնտեղ: Նրանք վարժանքներ են անցկացնում, հետո սկանավորում տարածքը: Երկու հատուկ խումբ կա, որոնք ականներ են որոնելու», - ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում թուրք զինվորականների ներկայությանը, Աքարը նշել է, որ այդ հարցը կքննարկվի Ադրբեջանի ու Թուրքիայի միջև:
«Հայերն ապրում են Ղարաբաղի մի հատվածում: Խաղաղությունը պահպանելու համար այնտեղ տեղակայված են ռուս զինվորականներ: Թուրք զինվորների առկայությունը Թուրքիայի և Ադրբեջանի հարցն է: Ռուսական կողմը կարծում է, որ հայերի բնակավայրերում չպետք է լինեն թուրք զինվորականներ, քանի որ դա կարող է խնդիրներ ստեղծել: Մենք դա կքննարկենք Բաքվի հետ և որոշում կկայացնենք»,- ասել է Աքարը:
Նա նաև նշել է, որ, զուգահեռաբար, աշխատանքներ են տարվում Նախիջևանի և Լաչինի տրանսպորտային միջանցքների ուղղությամբ: