Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած այն օրենքի նախագիծը, որը արտերկրում շինարարության ոլորտում աշխատող կազմակերպությունների ու վարձու աշխատողների համար սահմանում է եկամտահարկի ու շահութահարկի դրույքաչափեր:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը խնդրեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին` ևս մեկ անգամ հայտարարել, որ այդ օրենքը խոպանչիների համար չէ: Փոխնախարարը դա հաստատեց:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ այդ օրենքը մանրամասն պետք է քննարկվեր, ոչ թե բերվեր հապճեպ ընթացակարգով:
«Մեր մտահոգությունը արտագաղթն է, որովհետև Հայաստանում գրանցվելը նշանակում է նաև ապահովվածություն, որոշակի երաշխիքներ, ինչը կնպաստի արտագաղթին: Հայաստանում կա 73 հազար գործազուրկ, նրանց մի մասը, քանի որ երաշխավորված է, կգնա այս մեխանիզմով: Օրինակ՝ ֆայլաբազարը, որտեղ հավաքվող մարդիկ համաձայն են ցանկացած աշխատանքի: Ամբողջ ֆայլաբազարը կգնա այս մեխանիզմով Հայաստանից դուրս»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` սկզբում կարծում էր, որ ռուսները կդժգոհեն այդ օրենքից, բայց հիմա մտածում է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր երկու խնդիր է լուծվելու` առաջին՝ դեմոգրաֆիկ խնդիր, երկրորդ՝ աշխատուժի խնդիր:
«Ռուսները դեմ չեն, որ այս օրենքը մեզ մոտ աշխատի, արդյունքում` հինգ տոկոսով, թե տասը տոկոսով, բայց արտագաղթին օրենքը նպաստելու է: Եթե հինգ հազար մարդ կամ տասը հազար մարդ գնա, ամուսնանա, ռուսների հետ ապրի ու մնա Ռուսաստանում, դա մեզ համար թիվ է ու կորուստ, այսինքն` դա կնպաստի արտագաղթին»,- ասաց Արամ Մանուկյանը: