|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով «ՀայՌուսգազարդի»՝ կառավարությանը պատկանող քսան տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու մասին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նշեց, որ շատ բացասական է վերաբերվում այդ փաստին:
«Հայաստանը պետք է կարողանա առաջինը` ունենալ իր ձայնի իրավունքը ցանկացած որոշման ժամանակ: Չունենալով սա` մենք դառնում ենք ձայնազուրկ մեխանիզմով մի ինչ-որ սեփականություն տվյալ տարածքում, որը կարող է մի օր բռնեն` այնպես ծռեն, որ մենք չկարողանանք խոսել: Այդ ժամանակ նրանք կասեն, որ սեփականատերեր են եւ իրավունք ունեն ամեն ինչ անելու»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն, եթե սուբյեկտը 2/3-րդ-ից պակաս ձայն ունի, դա կարող է տալ ընդամենը մի քանի հնարավորություն, օրինակ` տնօրենների խորհրդում ունենալ անդամ, ինչը շատ փոքր հնարավորություն է: Ընդհանուր առմամբ, Մ. Մելքումյանը կողմ չէ, որ վաճառվեց քսան տոկոս բաժնետոմսը: