Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մի քանի օրն ամենավճռականն է մեր շարժման մեջ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց, բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր, գեներալ անունը հայհոյանք էր դարձել, մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ. Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Ըստ նրա՝ ԳՇ պետին հանելով և լարված վիճակ ստեղծելով՝ Նիկոլ Փաշինյանը նորից փորձ է անում ջարդել բանակը, և եթե նրան չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ապա ինքը կպարտվի բոլոր ուժային կառույցների առաջ, իրեն արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի և կարողանա Սահմանադրական դատարանով, նախագահի միջոցով կամ մեկ այլ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, ի՞նչ կլինի դրանից հետո, տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի և այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսվում Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի մենք պետք է ոտքի կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք անելու՝ պատգամավորներն հետ աշխատելու, շրջաններ գնալու, ժողովրդին բարձրացնելու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը և երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը: Դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստ լինել վճռական գործողությունների, վճռական օրերը առջևում են»: