կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 11:59
Առանց Կատեգորիա

Ջանալ ամբողջ հոգով, ամբողջ սրտով ու բոլոր ուժերով

Ջանալ ամբողջ հոգով, ամբողջ սրտով ու բոլոր ուժերով

Մի խելամիտ ու բարի, կատարյալ եւ սուրբ տարեց վանականից լսեցի այս ուսուցումը. «Եթե կզգաս Սուրբ Հոգու կանչը, հետեւի՛ր Նրան եւ ջանա՛ սուրբ լինել քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով ու քո բոլոր ուժերով։

 

Եթե, սակայն, մարդկային տկարության պատճառով չկարողանաս սուրբ լինել, ջանա՛, ուրեմն, կատարյալ լինել քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով ու քո բոլոր ուժերով։

 

Եթե, սակայն, կյանքիդ ունայնության պատճառով չկարողանաս կատարյալ լինել, ջանա՛, ուրեմն, բարի լինել քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով ու քո բոլոր ուժերով։

 

Եթե, տակավին, սատանայի խաբեությունների պատճառով չկարողանաս բարի լինել, ջանա՛, ուրեմն, խելամիտ լինել քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով ու քո բոլոր ուժերով։

 

Եթե, ի վերջո, մեղքերիդ ծանրության պատճառով չկարողանաս ո՛չ սուրբ լինել, ո՛չ կատարյալ, ո՛չ բարի, ո՛չ էլ խելամիտ, ջանա՛ այնժամ տանել այս բեռը Աստծո դիմաց եւ կյանքդ վստահի՛ր Նրա ողորմությանը։

 

Եթե սա անես առանց սրտումդ դառնության, ամենայն խոնարհությամբ եւ մարդասեր Աստծո գթության շնորհիվ՝ հոգու զվարթությամբ, այնժամ կսկսես հասկանալ, թե ինչն է խելամիտ, կսովորես, թե ինչն է բարի, կամաց-կամաց կձգտես լինել կատարյալ եւ, ի վերջո, կբաղձաս լինել սուրբ։ Եթե սա անես ամեն օր` քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով եւ քո բոլոր ուժերով, այնժամ, վստահեցնում եմ քեզ, եղբա'յրս, որ կընթանաս Սուրբ Ֆրանցիսկոսի ճանապարհով եւ հեռու չես լինի Աստծո արքայությունից»։

 

Լեոնարդո Բոֆ (ազատագրման աստվածաբանության հիմնադիրներից, անցել է բարդ ճանապարհ` ֆրանցիսկյան հոգեւորականից մինչեւ մարդու իրավունքների պաշտպան)