Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական խնդիր է: Այս կարծիքին է Փարիզի փաստաբանների միության անդամ, հայկական արմատներով ֆրանսիացի փաստաբան Վենսան Նիորեն: Նա yerkir.am-ի հետ զրույցում խոսեց իր հայկական արմատների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղիների մասին:
Վենսան Նիորեն, որի իսկական անունը Արմենակ է, հայտնեց, որ իր մայրը հայ է, իսկ մորական պապը Ցեղասպանությունից մազապուրծ եղածներից է: «Պապս շատ է պատմել հայերի կրած տանջանքների մասին, ես տեսել եմ նրա վիրավոր ոտքերը, որոնք վնասվել էին գաղթի ճանապարհին»,- ասաց նա:
Խոսելով Ցեղասպանության ճանաչման ուղիների մասին, ֆրանսիացի փաստաբանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է գերպետությունների, մասնավորապես` ՌԴ և ԱՄՆ նախագահների դատապարտող դիրքորոշումը:
Նիորեն հայտնեց նաև, որ Ցեղասպանության ճանաչման հարցով բազմիցս քննարկումներ են ունեցել թուրք փաստաբանների հետ, ինչն, ըստ նրա, արդյունավետ քայլ է:
Փաստաբանի խոսքով՝ արդյունավետ քայլ կլիներ նաև ցեղասպանության հարցերով արբիտրաժային դատարանի ստեղծումը:
Հարցին, թե իրավական տեսանկյունից 100-րդ տարելիցն արդյո՞ք վաղեմության ժամկետ կարող է համարվել, Նիորեն պատասխանեց ՝ ոչ: «Դա անհեթեթություն է, ցեղասպանությունը ոչ մի ժամկետի մեջ չի տեղավորվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանում են իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ: