Միասին կարող ենք
կարևոր
1072 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 15:14
Քաղաքական

Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին

Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Ինչպիսի՞ն է նախագահ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ՝ նաև հաշվի առնելով Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը»,- Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

«Որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային առումով ճշմարտության և արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը։ Իսկ  ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները և շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ»։