Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Սիմոնյանն այդ մասին գրել է իր տելեգրամ–ալիքում։
Նա հիշում է իր նախատատին` Նարտուհի Ներսեսյանին` նենեգային:
«Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստծուց վախենալ ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա»,- գրել է Սիմոնյանը։
1915 թվականին Նարտուհու աչքի առաջ յաթաղանով կտրել են ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ քույրն ամուսնացած է եղել. բռնաբարությունից խուսափելու համար նետվել է տրապիզոնյան բարձր ափից։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն Նարտուհին ու կրտսեր քույրը` Ալիսան: Նրանք ապրել են թուրքերի ընտանիքում, մինչև ողջ մնացած բարեկամները գտել են նրանց ու օգնել փախչել Ղրիմ: Դրանից հետո Սիմոնյանի հորական կողմը հաստատվել է Ղրիմում, բայց Ալիսայի` Նարտուհու կրտսեր կնոջ հետ կապը կորել է։
Սիմոնյանի մյուս նախատատը Ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան է եղել։ Յաթաղանով մարդիկ եկել են նաև նրանց տուն, բայց ծնողները հասցրել են աղջկան փաթաթել գորգի մեջ ու պատին հենել։
Սիմոնյանը հիշեցնում է, որ ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ու ավելացնում. «Նենեգա', ես հիշում եմ»։