|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ում 101 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Եվգինե Ափոշյան-Սալիբյանը. տեղեկացնում է Asbarez-ը:
Նա բնակվում էր Կալիֆոռնիայի Միշն-Հիլսում` «Արարատ» տանը և, որպես Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը, համայնքային միջոցառումներին մշտապես պատմում էր իր ընտանիքի պատմությունը:
Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում, 5 զավակներ ունեցող ընտանիքում: Ցեղասպանությունից փրկվելու նրա պատմությունը գրավել է շատերի, ինչպե նաև հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի ուշադրությունը: Ֆիսկը 2014 թվականին Սալիբյանի մասին գրել է The Independent թերթում:
Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Սալիբյանը Հոլոքոստը վերապրած Մալա Լանգհոլցի հետ համահեղինակել է մի հոդված, որն ապրիլ ամսին հրապարակվել է Asbarez-ում և Հրեական հանդեսում։