|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ըստ Yeniozgurpolitika-ի՝ ծագումով հայ Վիանի ընտանիքը, փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, արտագաղթել է քրդաբնակ Ռոժավա: Վիանը մեծացել է մեծ մոր՝ Ցեղասպանության մասին պատմածները լսելով և արդեն երեք տարուց ավելի է, ինչ պայքարում է Ռոժավայի դեմ հարձակումներ իրականացնող «Իսլամական պետության» դեմ, որի ընթացքում բազմիցս վիրավորվել է: Վիան վերջին անգամ վիրավորվել է Շենգալի պաշտպանության ժամանակ, սակայն ապաքինվելով վերադարձել է պաշտպանական գործողություններին:
«Իսլամական պետության» հետ առերեսվելիս հիշում եմ մեծ մորս պատմածները, որոնք ֆիլմի կադրերի նման պատկերվում են աչքերիս դիմաց: Սահմանին կանգնած փախստականներին օգնելիս չէի կարողանում չմտածել սահմանի առևանգված կանանց մասին: Վիրավոր երեխաներին օգնելիս խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրանք ցեղասպանության այլևս երբեք չենթարկվեն»,- ասել է Վիան: