Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում դեկտեմբեր ամսին լույս կտեսնի գիրք, որում կզետեղվեն Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի օգնությամբ փրկված հայ ընտանիքների մասին պատմություններ` ներկայացված նրանց ժառանգների` թոռների, ծոռների կողմից:
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն T24-ի կայքում այդ կապակցությամբ հրապարակել է հոդված եւ ներկայացրել պատմություններից մի քանիսը:
«Ձեր ձեռքին աշխատություն է, որում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից փրկվածների մասին իրական պատմություններ՝ պատմված նրանց հարազատների կողմից:
Այդ պատմությունների առանձնահատկությունն այն է, որ դրանց հերոս(ներ)ը Ցեղասպանությունից ուղղակի, թե անուղղակի փրկվել են թուրքերի օգնությամբ: Գիրքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ 2015 թվականի նախաշեմին հնարավորություն կտա 1915 թվականի իրադարձություններին այլ մոտեցում ցուցաբերել` տարբեր մինչ օրս գործող տեսակետից:
Իրենց տառապանքների և անցյալի մասին խոսելիս թուրքերի կողմից փրկված ընտանիքները նշում են, որ իրենք «թուրք» ինքնության հետ ոչ մի խնդիր չունեն: Թուրքերի և հայերի միջև եղած խնդիրները միայն էթնիկ ինքնության խնդիր չլինելու, այդ հարցում ունեցած կարծրատիպը հեշտությամբ կոտրելու` հայերի կարողությունը, նաեւ կյանքի այս պատմությունները, որոնք օրինակ կարող են ծառայել, մտածելու տեղիք պետք է տան` մենք էլ Թուրքիայում նույն կերպ վարվելու հնարավորությունն կունենա՞նք, թե՞ ոչ:
Թուրքիայում դեռևս չեն մեկտեղվել հայերին կոտորածներից փրկած թուրքերի ընտանիքների պատմածները: Թուրքիայում մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր կարծում են, որ այդ պատմությունների մեկտեղումը անհատական «սպառնալիք» կարող է առաջացնել, նաեւ` թուրքացված, քրդացված կամ մեկ այլ էթնիկ խումբ ներկայացնող ընտանիքում ուծացված` փրկված հայ երեխաների համար:
Այս հարցազրույցները, լինելով իրական պատմություններ, հետազոտման նյութ են:
Այսօր Ցեղասպանությունից փրկված և ողջ մնացած շատ մարդ չկա, սակայն զոհերի հիշատակը դեռ վառ է…
Այս աշխատությունը մեզ, միաժամանակ ձեզ՝ ընթերցողներիդ մոտ, պետք է հետևյալ հարցը բարձրացնի՝ «ի՞նչ են զգում այս ընտանիքների զավակներին փրկած թուրքերը»:
Հուսով ենք՝ Թուրքիայում հասարակական ինչ-որ կազմակերպություն կստանձնի այս աշխատանքների իրականացումը եւ մոտ ժամանակներս արդյունքները կներկայացնի հանրությանը…
«Անալիտիկ» լրատվական գործակալության , «Արմեդիա» -ի և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից իրականացված ` «100 տարի…իրական պատմություններ» խորագրով, «Ինձ փրկողը թուրք է» ծրագիրը ներկայացնում է Ցեղասպանությունից փրկվածների կյանքի պատմություններ` փոխանցված նրանց հարազատների կողմից:
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության և Մեծ Բրիտանիայի համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Սույն աշխատությունը ներկայացնում է գրողների և մասնակիցների կարծիքն ու տեսակետը, այլ ոչ թե Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի