Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անհարմար վիճակում է հայտնվել ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, որ իրենք ընդունում են, որ 1915 թվականին եղել են դեպքեր, որոնց ընթացքում մահացել են հայեր, ասել է. «Մենք չեն հերքում, որ եղել են դեպքեր և մահացել են հայեր, և` ոչ միայն: Սակայն դա ցեղասպանություն անվանել չենք կարող: Այս իրադարձությունների ընթացքում մահացել են բազում թուրքեր, մուսուլմաններ: 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելը ճիշտ չէ, քանի որ այն իրավաբանական եզրույթ է»:
Չավուշօղլուի պատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրագրողին, ով նշել է, որ մեկուկես միլիոն հայերի սպանությունը համապատասխանում է «ցեղասպանություն» բառի սահմանմանը: Ի պատասխան, Թուրքիայի ԱԳ նախարարը կրկնել է. «Մենք չենք ժխտում, որ շատ մարդիկ են զոհվել, սակայն մենք այն ցեղասպանություն անվանել չենք կարող»: