Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն գրավոր պատասխանել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում Թուրքիայի ԱԳՆ բյուջեի քննարկումների ժամանակ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, այս թեմայով Հայաստանին պատասխանել ե՞ք» հարցին. հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:
Ինչպես և սպասվում էր, Չավուշօղլուն դարձյալ խոսել է նախապայմանների լեզվով՝ նշելով, որ «սեղանից հեռացող կողմը Թուրքիան չի եղել», այլ Հայաստանն է եղել Ցյուրիխյան արձանագրություններն առկախողը, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը Թուրքիայի մոտ չի փոխվել:
Չավուշօղլուն նշել է, որ սահմանները 1993 թ. փակվել են Հայաստանի «զավթողական քաղաքականության» պատճառով, իսկ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է քայլեր անի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում:
«Երբ Փաշինյանը եկավ իշխանության, 2018 թ. մայիսից Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հուսադրող արտահայտություններ արեց: Միևնույն ժամանակ, այդ երկրում կոշտ կողմնակիցները և սփյուռքն ավելի կոշտացրեցին իրենց տոնը: Փաշինյանը օգոստոսի 5-ին Խանքենդիում (թուրքերն այդպես են կոչում Ստեփանակերտը) ելույթի ժամանակ ասաց՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը հեռանում է հարցի խաղաղ լուծման գործընթացից: Բացի այդ՝ ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է»,- ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նաև անդրադարձել է Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու՝ թուրքական անհիմն պնդումներին: