Այսօր հայերի հետ ՎՈՒԵ հոգևորականները, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզի (Պաճուաշվիլի) գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
«Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, այդ ժամանակվանից միշտ իմ գլխում է, որ սա իմ անմիջական պարտավորությունն է: Ապրիլի 9-ին ամբողջ ազգը, հայությունը գալիս է վրաց ժողովրդի մոտ, իսկ վրացի ժողովուրդը` հայ, ես կարծում եմ, որ սա շատ հուզիչ ու կարևոր է: Այս վիշտը, այս ողբերգությունը մեզ միավորում է: Այս տխուր իրադարձությունները մեզ մեծ ուժ են տալիս»,– ասում է միտրոպոլիտը:
Պատասխանելով Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին հարցին՝ Պաճուաշվիլին պատասխանեց, որ չի ցանկանա ոչ կոռեկտ երևալ:
«Ես չէի ցանկանա լինել անկոռեկտ իմ պետության նկատմամբ: Բայց, ցավոք, կարծում եմ, որ պետությունը դեռ ամբողջովին անկախ չէ: Իսկ դա անկախ պետության որոշում է` ճանաչումը: Հուսով եմ, որ մենք գնում ենք դեպի անկախություն, ազատություն, ժողովրդավարություն, կարծում եմ, որ անհնար կլինի չընդունել: Կարծում եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան նույնպես դա կճանաչի: Քանի որ, եթե մենք ցանկանում ենք միասին լինել, պետք է կիսենք միմյանց վիշտը»,– Jnews-ին տված հարցազրույցում ասել է Վրաց Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին:
Հիշեցնենք՝ ՎՈՒԵ հոգևորականները, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզի (Պաճուաշվիլի) գլխավորությամբ, այս տարի Ախալքալաքում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցել են կուռ և ներկայանալի կազմով՝ ցավակցելով և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: