Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։
Ըստ CNN Turk-ի՝ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, սակայն Չավուշօղլուն լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-թուրքական նախագծերը, առևտրատնտեսական հարաբերությունները, վիզաների ազատականացման հարցը և հյուպատոսարանի հետ կապված խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ։
CNN Turk-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսվել է նաև Արցախյան հարցի մասին։ Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։