կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 16:49
Տարածաշրջան

CNN-ը դիտարկում է CNN Turk-ի լիցենզիան չեղարկելու հնարավորությունը թուրքամետ քարոզչության պատճառով

CNN-ը դիտարկում է CNN Turk-ի լիցենզիան չեղարկելու հնարավորությունը թուրքամետ քարոզչության պատճառով

Թուրքական լրատվամիջոցները վերջերս հայտնեցին, որ CNN International-ը փորձագետների թիմ է ուղարկում Թուրքիա՝ «ստուգելու թուրքական դուստր ձեռնարկության հեռարձակման քաղաքականությունը», որը խիստ քննադատության է ենթարկվել «միակողմանի» ռեպորտաժների համար։ Այս քայլը CNN-ին հնարավորություն է տալիս փակել  գլխավոր քարոզչական բյուրոներից մեկը` CNN Turk-ը, որն ավելի ու ավելի է ծառայում Թուրքիայի ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. հաղորդում է Newsweek-ը:

CNN Turk-ը սկսել է հեռարձակվել Թուրքիայում 1999 թվականին և սկզբնական շրջանում եղել է առաջատար լրատվական գործակալությունը: Հեռուստաալիքը դարձավ գրաքննության հոմանիշը, երբ 2013 թվականին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի փոխարեն, որոնք ուղղված էին Էրդողանի կառավարության ավտորիտարիզմի դեմ ցուցադրեց վավերագրական ֆիլմ պինգվինների մասին: Նույնիսկ CNN-ը ծաղրեց թուրքական բյուրոյին պինգվինների վավերագրական ֆիլմի ցուցադրության համար :

Հեռուստաալիքի գործունեությունն էլ ավելի քարոզչական դարձավ 2018 թվականին կառավարամետ ուժերին լրատվամիջոցի հարկադիր վաճառքից հետո: Այդ ժամանակ CNN-ի գործադիր փոխնախագահն ասաց, որ եթե որևէ պատճառ լինի ենթադրելու, որ հեռուստաալիքի լրագրողական գործունեությունը կարող է վտանգվել նոր սեփականատերերի կողմից, նրանք կզրկվեն լիցենզիայից։