|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը CNN-ի թուրքական ծառայության գործունեության մասին բողոք է ներկայացրել CNN-ին:
Կուսակցության համանախագահների ձերբակալությունից հետո CNNTurk-ի եթերում քննարկում էր տեղի ունեցել, որի ընթաղքում ԺԴԿ պատգամավորը ցանկացել էր հեռախոսազանգով միանալ քննարկմանը, սակայն մերժվել էր: Փոխարենը քննարկմանն էր միացել Էրդողանի կուսակցության պատգամավորը, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել ԺԴԿ-ականների շրջանակում:
Ըստ Demokrathaber-ի՝ CNN-ին ուղղված նամակում քրդամետ կուսակցությունն առանձնահատուկ շեշտել է թուրքական ծառայության կեցվածքի մասին՝ հարց ուղղելով՝ «իրենք տեղյա՞կ են այդ ամենից, թե՞ ոչ»: Նամակում շեշտվել է նաև այն հանգամանքը, որ, իրենց խոսք չտալով, հեռուստաալիքը, կամա, թե ակամա, օգնում է իրականացնել Էրդողանի կուսակցության քարոզչությունը համանախագահների ձերբակալության հարցում: