Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Իրանը չի կարողացել պատասխանել երկրի նախկին չհայտարարագրված օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ հարցերին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին` հորդորելով Թեհրանին տեղեկատվություն տրամադրել «առանց հետագա հապաղման», հաղորդում է AP-ն:
Գրոսին պնդում է, որպեսզի Իրանը պատասխաններ տա շատ տարիներ առաջ կառուցված երեք օբյեկտների մասին, որոնցում կազմակերպության տեսուչներն արհեստական ուրանի հետքեր են հայտնաբերել` հուշելով, որ դրանք ժամանակին կապված են եղել Իրանի միջուկային ծրագրի հետ:
Գրոսիի խոսքով՝ «երկար ամիսներ անց Իրանն անհրաժեշտ բացատրություն չի տվել երեք օբյեկտներից որեւէ մեկում միջուկային նյութի մասնիկների առկայության վերաբերյալ»: Նա նշել է, որ Իրանը չի պատասխանել եւս մի օբյեկտի վերաբերյալ հարցերին: «Իրանի երաշխիքների մասին հայտարարությունների ճշգրտության եւ ամբողջականության վերաբերյալ գործակալության հարցերը պարզելու հարցում առաջընթացի բացակայությունը լրջորեն ազդում է ՄԱԳԱՏԷ-ի` Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթին վստահություն ապահովելու կարողության վրա»,- ասել է Գրոսին: