կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 10:32
Հասարակություն

Ես չեմ ճանաչում վերը նշված` մաքրություն անող կազմակերպության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին. Ալեն Սիմոնյան

Ես չեմ ճանաչում վերը նշված` մաքրություն անող կազմակերպության ո՛չ տիրոջը, ո՛չ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խորհրդարանի մաքրությունն անող կազմակերպությունը պատկանում է իր ընկերոջը:

Այսօր «Փաստ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ալեն Սիմոնյանի ընկերոջը պատկանող ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: 

Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով հրապարակմանը, գրել է. «Այսօր «Փաստ» թերթն իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:

Հիմա փաստ. Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել»: