կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-18 12:04
Հասարակություն

Մեկնարկեց Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը(Ուղիղ)

Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ամ,բաստանյալ Վալերի Պերմյակովի շահերի նոր պաշտպանի ՝ գործի նյութերին ծանոթանալու համար միջնորդությունը:

Օրեր առաջ էլ Գյումրիի կենտրոնական հրապարակում Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հայտարարելով, որ եթե դատաքննության ընթացքում պատշաճ պայմաններ չապահովեն, իրենք կբոյկոտեն դատական նիստը: