Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նաև այդ հանձնաժողովի անդամն էր, նշեց, որ ինքը մտել է այդ հանձնաժողով մի նպատակով, ապացուցելու, որ գազի գինը իջնելու տեղ ունի:
Նա ներկայացրեց բոլոր այն տարբերակները, որի միջոցով հնարավոր է այսօր իջեցնել գազի գինը: Նա նշեց, որ գազի մուտաքային գինը 189 դոլար է: Տեղափոխվելուց ու բախշվելուց հետո, հաշվի առնելով Գազպրոմ-ի ծախսերը, սպառողներին մատակարարվող գազի միջին գինը կազմում է 311 դոլար:Այս 311 դոլարի 70 տոկոսը կազմում է գազի գինը սահմանի վրա , այսինքն 189 դոլար, մնացածը՝ 122 դոլարը բաշխվում է հետևյալ կերպ. 5 տոկոսը նախատեսված է կորուստների վրա, 11 տոկոսը շահագործման և պահպանման ծախսերն են, 4 տոկոսը շահագործման ծախսերն են, իսկ 7 տոկոսը շահույթն է:
311 դոլարը ճյուղավորվում է երկու խմբերի. Մինչև 10 հազար մետր խորոնարդ օգտագործողները կազմում են 30 տոկոսը, որոնք շուրջ 600 հազար բաժանորդ են, և նրանք մուծում են 394 դոլարով, այսինքն միջին գնից 83 դոլարով ավել :10 հազար խորանարդ մետրից ավել սպառողները 10 հազար բաժանորդ են, և մուծում են 217 դոլարով: Կորուստների մասով Արամ Մանուկյնաը նշեց, որ այդ մեթոդիկաները կարգավորվում են խորհրդային ուժը կորցրած փաստաթղթերի հիման վրա, որտեղ լիքն են անհեթեթ տերմինները:
Նաև նա նշեց, որ կորուստների հաշվարկումը իրականացվում է անգրագետ ու հակաօրինական մեթոդներով , երբ չնայած միլիարդավոր ներդրումներին, կորուստների մակարդակը չի իջնում: Արամ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում գազի սպասարկման ոլորտում կորուստները փաստացի կազմում են 7-8 տոկոս, մինչդեռ գազի հանձնաժողովի նախագահ Վարդան Յավազյանը ասում է, որ այն 5,7 տոկոս է: Իսկ համեմատելու համար, մեջբերվում է Վրաստանի օրինակը, որտեղ այդ թիվը 0,8 տոկոս է:
Արամ Մանուկյանը մեջբերեց բազմաթիվ «ժուլիկություններ», որոնք արվել են գազի սպասարկման ոլորտում:«Գազի կորուստները հնարավոր է, առանց չափազանցության, կրճատել 50 տոկոսով: Ըստ այդմ, կորուստների կրճատման արդյունքում, գազի գինը կարող է իջնել 10 դոլարով: Պատգամավորը նույն գործոններով հերթականությամբ ապացուցեց, թե ինչպես է հնարավոր իջեցնել գազի գինը:
Նշենք, որ պագամավորը վրդովվել էր այն փաստից, որ իր ելույթի ընթացքում պատգամավորները ղմկում էին ու չէին լսում: Պատգամավորը վրդովվեց, ասելով, որ ինքը ոչ թե գնահատականներ է հնչեցնում, այլ փաստեր ու հաշվարկներ է ներկայացնում, որը պետք է հետաքրքրեր յուրաքանչյուրին