Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը SPIEF-ի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։
«Դեսպանին կենտրոնից խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երեւան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասաց նա։
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ նա նշել է, որ «դա բացառված է»։
«Դեսպանին կանչել են խորհրդակցության, նրան հետ չեն կանչել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։