|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի գազի գինը Մինսկի համար, քանզի երկիրն ավելի շատ է վճարում, քան Եվրոպան. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ Լուկաշենկոյի՝ այս «ոչ դյուրին ժամանակներում» Ռուսաստանը Եվրոպային վաճառում է բնական գազ՝ 65-70 դոլարով։
«75-րդ տարեդարձին (Հայրենական պատերազմի հաղթանակի) ՌԴ-ն Գերմանիային վաճառում է 70 դոլարով, իսկ մեզ 127 դոլարով», - նշել է Լուկաշենկոն։
Բելառուս նախագահը ամիսներ առաջ հայտարարել էր, որ հաշվի առնելով լոգիստիկան, ռուսական գազը պետք է արժենա 40-45 դոլար հազար խորանարդի համար։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի վերջին հայտարարել էր, որ երբ այդ պայմանագրերը կնքվում էր, շուկայական գներն այլ էին։