|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե կա՞ հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կնվազի, ասաց. «Այո, կա հավանականություն: Հանրապետության նախագահի` Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կա հանձնարարական գերատեսչություններին, որ գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: Հիմա հենց այդ փուլում ենք գտնվում: Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, ուղղակի, թե` ինչքանով, քննարկումների արդյունքում պարզ կդառնա»: