Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բնական գազի գնի փոփոխության հարցին: Նա ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
«Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Մի նրբության մասին եմ ցանկանում տեղեկացնել: Դեռ նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Հայաստանում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Ջերմատվությունն, ըստ էության ավելացել է: Գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է: Մենք միջոցներ ենք ձեռնարկել Հայաստանի գազի գինը 1000 խմ գազի դիմաց 165 դոլար պահպանելու համար: Այստեղ ավելացել է կալորիականության գործակից: Ասեմ, որ այն շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կալորիականության խնդիրը դեռ եղել է 2013 թվականից: Արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև:
«Քանի որ կային կուտակված բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է: Իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ բոլոր կնճռոտ հարցերի հետ կապված աշխատանքներն ավարտին ենք հասցնում: Լուծվում է առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը: Արդեն իսկ տրամաբանական է, որ սակագները հաշվարկվեն կալորիայի ճշգրտմամբ, որովհետև այդ հարցը միշտ հետաձգվում էր»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Ամփոփելով ելույթները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հիմնական նպատակն է գազի մատակարարման ոլորտում հարաբերությունները կարգավորել ինստիտուցիոնալ ձևով: