|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Երիցյանը հրապարակեց հայտնի ֆինանսական բուրգի գործով մեղադրական ճառը:
Նա միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Արթուր Անդեասյանին և նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման ՝ անձնական գույքի բռնագրավմամբ: Դատախազը նշեց, որ Արթուր Անդրեասյանի գործողությունների արդյունքում տուժել է 7 քաղաքացի, որոնցից ոմանք հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում:
Որպես Արթուր Անդիասյանի պատժի մեղմացուցիչ հանգամանք` դատախազը նշեց այն, որ նրա խնամքի տակ է գտնվում մինչև 14 տարեկան երեխա, ինչպես նաև նա վատառողջ է և երկու անգամ ինսուլտ է տարել: Նա նաև միջնորդեց բավարարել տուժողների քաղհայցերը:
Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: