Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը կատարելու համար այս շաբաթ կձևավորվի համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց Անդրեասյանի շահերի պաշտապան Մնացական Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դատարանը նախկինում մի քանի անգամ մերժել էր Անդրեասյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ` նախորդ պաշտպանի` Համազասպուհի Գրիգորյանի միջնորդությունը, և միայն նախորդ դատական նիստում էր այդ որոշումը կայացվել:
Այսօրվա նիստում հերթական անգամ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն վատ է զգում, մասնավորապես` գլխի շրջանում սուր ցավեր ունի և չի կարող մասնակցել դատավարությանը: Սարգսյանը, հաշվի առնելով իր պաշտպանյալի ցանկությունը, միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Ըստ նախորդ պաշտպանի` ամբաստանյալը տառապում է գլխուղեղի հետին պատի անեւրիզմով:
«Որ փորձաքննության պատասխանը ստացվեց, լա՞վ է զգալու իրեն»,- պաշտպանից հետաքրքրվեց դատավորը, սակայն, հաշվի առնելով կողմերի կարծիքները, հետաձգեց նիստը:
Այսօրվա նիստում գործով որպես տուժող անցնող Արտակ Գալստյանի համար, որպես ներկայացուցիչ ներգրավվեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 2-ին: