կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 15:58
Իրավական

Դատախազը Վոլոդյա Ավետիսյանի համար վեցուկես տարի պահանջեց

Դատախազը Վոլոդյա Ավետիսյանի համար վեցուկես տարի պահանջեց

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանում մեղադրող դատախազ Պապիկյանը հրապարակեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վլոդյան Ավետիսյնի գործով մեղադրական ճառը:

 

Նա միջնորդեց Ավետիսյանին  մեղավոր ճանաչել և վերջական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալի գույգի նկատամբ դրված կալանքը պահպանել, հօգուտ պետական բյուջեի առգրավել 2000 ԱՄՆ դոլար:

 

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն, չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

 

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին կամ նրա նկատմամբ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում և համաներման ակտով ազատ արձակել:

 

Վոլոդյա Ավետիսյանի վերջին խոսքը` yerkir.am-ի տեսանյութում: