Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Նա միջնորդեց Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել նրան ներկայացված մեղադրանքում և պատիժ նշանակել 6,5 տարի ազատազրկում, զրկել վարորդական իրավունքից երեք տարով, խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ և բռնագանձել մոտ 480 հազ․ դրամի չափով գումար՝ դատական ծախսի դիմաց։ Այս մասին գրում է civilnet.am կայքը:
«Արթուր Սարգսյանը ճառում հիմնավորեց, որ ապացույցներով հաստատվել է՝ վթարի պահին Վարդան Պետրոսյանը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ խոսելով հեռախոսով, գերազանցել է բնակավայրում թույլատրելի արագությունը, իսկ պաշտպանական կողմի պնդումները, թե վթարի տեղը փոխվել է, ըստ դատախազի՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է, քանի որ փաստերը վկայում են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի կողնակում։ Ըստ դատախազի՝ ապացուցվել է երկու երիտասարդների մահվան և Վարդան Պետրոսյանի թույլ տված խախտումների միջև պատճառահետևանքային կապը։ Դատախազը չբացառեց, որ նախաքննության ընթացքում հնարավոր է՝ թույլ տրված լինեն խախտումներ ու վրիպակներ, սակայն դրանք, ըստ նրա՝ էական նշանակություն չեն կարող ունենալ։ Այս պահին ճառով հանդես է գալիս տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը«,- կարդում ենք կայքում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: