Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենն ապատեղեկատվություն է և անհեթեթություն: «Այդ տեղեկություններն անհեթեթություններ են և ապատեղեկատվություն: Նման լուրեր տարածողներին խորհուրդ եմ տալիս զբաղվել ավելի լուրջ գործերով»,- ասաց նա:
Անդրադառնալով նաեւ այն լուրերին, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և այդ հանգամանքից ելնելով` շատերը հենց նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն, Բաբայանը նշեց. «Նման բամբասանքի մակարդակի խոսակցություններին ես չեմ անդրադառնում և չեմ մեկնաբանում»:
Մեր դիտարկմանը, թե չի է՞լ բացառում, որ նման բան եղել է, պատասխանեց. «Ես բամբասանքներին չեմ արձագանքում, ես ԲՀԿ-ի մամուլի խոսնակն եմ և լիազորված եմ խոսել այն հարցերից, որոնք վերաբերում են «Բարգավաճ Հայասատան» կուսակցությանը: Եվ նման որակի բամբասանքները, որոնք տարածվում են Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ես ընդհանրապես չեմ մեկնաբանի, որովհետև դրանք անհեթեթություններ են»: