|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, առաջնորդվեց քաղաքական նկատառումներով․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը։
«Մենք կարծում ենք, որ, որպես պատասխանատու մարմին, պետք է ուշիուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են, և այնպես անենք, որպեսզի իրենց կայացումը չվտանգվի»,- ասաց նա։
Քերոբյանը նաև հավելեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել թուրքական ապրանքների արգելքի երկարացմանը, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասնական այսպիսի որոշում է կայացվել։