Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած վիճահարույց օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը արտերկրում շինարարության ոլորտում աշխատող ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին հարկելու մասին է, ակնառու դարձավ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առկա լարվածությունը: Մասնավորապես` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նախքան օրենքի քվեարկությունը, հայտարարեց, թե` ով արժանապատվություն ունի, պետք է դեմ քվեարկի այդ օրենքին:
Այսօր էլ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ ամիսներ առաջ կոշտ արտահայտվող քաղաքական ուժերն այսօր կառավարության գովքն են անում ու պաշտպանում այդ օրենքը` համարելով այն դրական:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ փոխադարձ մեղադրանքներին, նշեց, որ Միքայել Մելքումյանը «Հայաստանի տնտեսական մտքի հիմնական արտահայտողներից մեկն է, և, որպես տնտեսագիտական մտքի ներկայացուցիչ, նրա կարծիքն արժանի է հարգանքի»:
«Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների բանավեճերին կամ հակադարձումներին, մեր խնդիրն է երկիրը դարձնել բարեկեցիկ, լուծել քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները: Հույս ունեմ, որ Միքայել Մելքումյանը կարող է այդ ծրագրերն առաջ տանել: Մնացած մարդիկ, որ խոսում են, միայն խոսելով չի այս աշխարհում, ոչ էլ` յուղ վառելով»,- ասաց Վահան Բաբայանը:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի` արժանապատվության կոչերին, նա նշեց. «Նման ձևակերպումները քաղաքական չեն, չի կարելի դուրս գալ կոռեկտությունից նման խնդիրների քննարկման ժամանակ: Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում` ինչպես քվեարկի այս կամ այն հարցին: Իսկ նման մերկապարանոց հայտարարությունները հարիր չեն քաղաքական դաշտին: Մենք նման կարծիք չենք կիսում»: