կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 15:09
Քաղաքական

Ներկուսակցական խնդիր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Վահան Բաբայանի հրաժարականի մասին

Ներկուսակցական խնդիր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Վահան Բաբայանի հրաժարականի մասին

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ով նաև ԲՀԿ խոսնակի պարտականություններն էր կատարում, հայտարարեց, որ հրաժարվում է այդ պաշտոնից:

Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսօր է Վահան Բաբայանն ասել այդ մասին: «ԲՀԿ խմբակցությունը հարգում է նրա այդ որոշումը, առաջիկայում մենք մեր հարգարժան գործընկերներին կներկայացնենք ԲՀԿ նոր խոսնակի անունը»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞րն էր հրաժարականի պատճառը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դա մեր ներկուսակցական խնդիրն է, չեմ կարծում, որ դա պետք է լինի մամուլի քննարկման առարկա»:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա կապ ունի իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցի հետ, նա կրկնեց. «Ես պատասխանեցի, որ դրանք մեր ներկուսակցական խնդիրներն են»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ում կրքեր են բորբոքվել` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մեղավորներին են փնտրում: