|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի դատախազ Գեւորգ Երեմյանը, շատ պատահական, ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով՝ ընդհուպ հայհոյանքներով, իրենից են բամբասել: Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է դիվանբաշուն՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ վերջինս ծառայողական քննություն է նշանակել:
«Հրապարակ»-ը լուրի իսկությունը փորձել է ճշտել դատախազությունից, սակայն մամլո խոսնակն ասել է, թե տեղյակ չէ դեպքից եւ պարզաբանում կտա այսօր: