|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, թե ոչ միայն ՀՀԿ-ն է ընտրակաշառքներ բաժանում, այլ նաև ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, նշեց, որ ինքը բոլորովին համակարծիք չէ նրա ասածին:
Պատգամավորն ասաց, որ ինքն անձամբ մասնակցել է քարոզարշավին, ՏԻՄ ընտրություններին և որևէ այդպիսի դեպքի ականատես չի եղել:
«Ես երբևէ նման բանի ականատես չեմ եղել, դրանք միայն խոսակցություններ են: Դա Խոսրով Հարությունյանի անձնական տեսակետն է, և նրանից պետք է ճշտել՝ ինչո՞ւ է նման բան ասել»,- նշեց Աճեմյանը՝ հավելելով. «Ես գիտեմ, որ ոչ մի ընտրակաշառք էլ չի բաժանվում ՀՀԿ-ի կողմից: Նաև չեմ կարող չասել հետևյալը` նայած ով, ընտրակաշառք ասելով, ինչ է հասկանում: Պետք է նրանից հարցնել, թե ինչո՞ւ է նման բան ասել»: